Գեղամասար համայնքի ղեկավարին կանչել են ոստիկանություն. մեկուսացնելու հրահանգ կա


13:00 , 16 սեպտեմբեր, 2021

ArmLur.am-ը գրում է.

Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում լարված վիճակ էր: Խոշորացման ենթակա համայնքի բնակիչները ճանապարհն էին փակել եւ իրենց բողոքն էին արտահայտում որոշման դեմ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին այժմ ոստիկանություն են կանչել ակցիաների հետեւանքով եւ ավելին, նրան մեկուսացնելու հրահանգ կա: Սակայն բնակիչները նրա հետեւից շարժվում են ոստիկանություն: