Ադրբեջանը հաստատել է, որ Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդներ են ձերբակալվել


20:06 , 15 սեպտեմբեր, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Ադրբեջանի ՆԳՆ-ն հաստատել է երկու իրանցի վարորդի ձերբակալությունը՝ նշելով, թե, իբր, իրանցի վարորդներն անօրինական կերպով մուտք են գործել Ադրբեջանի տարածք՝ Գորիս-Կապան ավտոճանապարհով։

«Վարորդների նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան»,- նռված է Ադրբեջանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ։