Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանցի երկու վարորդի


16:48 , 15 սեպտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի հատվածում ՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, երկու իրանցի բեռնատարների վարորդ է ձերբակալել։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։ 

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, ադրբեջանական կողմը պնդում է՝ վարորդները ցեմենտ են տեղափոխել Ստեփանակերտ։ Ոստիկանությունը նրանցից պահանջում է տուգանք վճարել։

Վարորդներին հաջողվել է հեռախոսով հայտնել, որ նրանք ձերբակալված են, որից հետո նրանց հետ կապն ընդհատվել է։

Տեղկության մասին մանրամասներ ստանալու նպատակով կապ հաստատեցինք Գորիսի փոխքաղաքապետից, սկակայն, ապարդյուն։