Մենք ԼՂ կարգավիճակի հարցը չենք համարում լուծված, համապարփակ կարգավորման կարիք կա․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան


13:05 , 15 սեպտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չեն համարում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ նշելով, որ այդ հարցը համապարփակ կարգավորման կարիք ունի։

«Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չենք համարում լուծված և գտնում ենք, որ 2 երկրի միջև այս հարցերի լուծման նպատակով համապարփակ կարգավորման կարիք կա»,- նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։