Սյունիքում միանշանակ ապագա կա, Արցախում ապագա կա. Կոնջորյանը Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին


13:20 , 13 սեպտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

«Տարվում են աշխատանքներ, ինչպես ԱԱԾ-ն իր հայտարարության մեջ դա նշանակում է կլինի հայտարարություն և բոլորս այդ հայտարարության ականատես կլինենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնով ԱԱԾ-ի երեկ տարածած` Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվող՝ իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգման մասին հայտարարությանը։

Լրագրողներից մեկը Հայկ Կոնջորյանին հարցրեց` Սյունիքում ապագա կա ՞ և Սյունիքում փակ ճանապարհներով ապագա կա ՞: Հարցին ի պատասխան՝ Կոնջորյանը ասաց. «Սյունիքում միանշանակ ապագա կա, ամբողջ Հայաստանում ապագա կա, Արցախում ապագա կա»: