Բենզեման՝ Լա Լիգայի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում


12:31 , 13 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լա լիգայի 4-րդ տուրի «Սելտայի» դեմ խաղում (5-2):

Սա ֆրանսիացուն թույլ տվեց բարձրանալ Իսպանիայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի 10-րդ հորիզոնական: Կարիմն արդեն 196 գոլ է խփել: 9-րդ տեղում «Սելտայի», Մադրիդի «Ռեալի» և «Դեպորտիվոյի» նախկին հարձակվողն Պաինյոն է (210 գոլ), իսկ Լա Լիգայի պատմության լավագույն ռմբարկուն Լիոնել Մեսսին է (474 գոլ):