Երևանում՝ Nissan-ում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի


10:12 , 13 սեպտեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ երեկոյան դեռևս անհայտ հանգամանքներում, Բաշինջաղյան փողոցում՝ Nissan Versa մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է առաջացել: 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունը առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնից: Պայթյունի հետևանքով տուժել է նաև «Գուավա» առևտրի կենտրոնը, կոտրվել են մի քանի ապակիներ: