Թշնամին Սյունիքի միջանցքը ռազմական ճանապարհով վերցնելու իմիտացիային է պատրաստվում, ի աջակցություն իրենց դրածոյի


17:52 , 11 սեպտեմբեր, 2021

ադրբեջանը, թուրքիան և պակիստանը առաջին անգամ համատեղ զորավարժութուններ են անցկացնում ադրբեջանում։ Ավելին, հստակ վեկտորով՝ հատուկ նշանակության գործողություններ։
Թշնամին Սյունիքի միջանցքը ռազմական ճանապարհով վերցնելու իմիտացիային է պատրաստվում, ի աջակցություն իրենց դրածոյի։ Իսկ ավելի հստակ, նույն արցախյան սցենարով, պատերազմի քողի տակ, ուժերի անհավասար պատճառաբանությամբ, կապիտուլյացիոն երկրորդ գործարքին են պատրաստվում, որով նիկոլը փորձելու է հանձնել նաև Հայաստանը։
Հիմա ժողովուրդը կամ պետք է ընդունի, որ ինքը լավագույն դեպքում թուրքի բատրակի կարգավիճակով է ապրելու, կամ պետք է պայքարի դուրս գա իր խաղաղ և բարեկեցիկ գոյության պահանջով՝ դուրս շպրտելով այս պետականակործաններին իշխանությունից:
Ուրիշ ճանապարհներ այլև չկան։