Ես Ռոջերսի մեծ երկրպագուն եմ, շատ բան եմ սովորել նրանից․ Գվարդիոլա


17:37 , 11 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ԱՊԼ-ի հերթական տուրում իր առաջիկա մրցակից «Լեսթերի մասին»․

«Վերջին մի քան տարում «Լեսթերը» դարձել է թոփ-մրցակիցներից մեկը, թոփ-մակարդակի թիմ։ Ես նրանց մարզչի` Բրենդան Ռոջերսի, մեծ երկրպագուն եմ։ Նրանից շատ բան եմ սովորել` նայելով նրա թիմերին։

Նրանք հիանալի մարզական տնօրեններ ունեն ու հիանալի ձեռքբերումներ են կատարում։ «Լեսթերի» հետ արտագնա խաղերը միշտ բարդ են ստացվում։ Բայց մենք պատրաստ ենք ընդունելու այդ մարտահրավերը»,- ասել է Գվարդիոլան։

«Լեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին ։