Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-ՊՀ հրամանատարի պաշտոնից


15:55 , 11 սեպտեմբեր, 2021

168.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: