ՊՎԾ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից


13:27 , 11 սեպտեմբեր, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ռաֆայել Զաքարյանին ազատել Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից», - նշված է որոշման մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմում է ներկայացրել պաշտոնից ազատելու վերաբերյալ։