Կյանքդ` կյանքիս համար, կյանքս` կյանքիդ գնով


14:09 , 11 սեպտեմբեր, 2021
Կյանքդ` կյանքիս համար, կյանքս` կյանքիդ գնով...
2 տարեկան Դավիթն ա Ստեփանակերտում։ Հեռվում՝ Արցախի պաշտպանության համար ընկած տղերքի լուսանկարներն են։ Տղերքից յուրաքանչյուրն իր մահով լռեցրեց պատերազմը, խաղաղեցրեց այն ու հասցրեց այս օրվան, որ Դավիթը Ստեփանակերտի կենտրոնում իր մանկությունը վայելի, իրենք էլ հեռվից նայեն ու մխիթարվեն, որ Արցախ աշխարհը դեռ ամբողջովին կորսված չէ։