Սանտուն՝ ԱՊԼ օգոստոս ամսվա լավագույն մարզիչ


15:33 , 10 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Նունո Էսպիրիտո Սանտուն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզիչ:

«Տոտենհեմը» լիգայի միակ թիմն է, որը երեք հաղթանակ է տարել առաջնության մեկնարկային երեք հանդիպումներում: Այս կոչման հավակնորդների ցուցակում էին նաև Թոմաս Տուխելը («Չելսի»), Դևիդ Մոյեսը («Վեսթ Հեմ») և Ռաֆայել Բենիտեսը («Էվերթոն»):