Թուրքիան 4 գեներալ է ուղարկել Ադրբեջան


13:54 , 10 սեպտեմբեր, 2021

168.am-ը գրում է․

Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել։ Նշյալ ներկայացուցչության կազմում ընդգրկվել է 4 թուրք գեներալ։ Ընդհանուր խումբը կղեկավարի Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական հրամանատարությունը ներկայացնելու են նաև գեներալ Աբդուլա Գաթիրչին, գեներալ Էնդի Գյուները, որը գլխավորելու է հրամանատարության շտաբը և ռազմական կցորդ, գեներալ Զաքարիա Յալչինը: