Ես ևս միանում եմ զոհված, անհետ կորած, գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հորդորներին՝ պահանջելով չեղարկել «գունագեղ տոնակատարությունը»


12:54 , 9 սեպտեմբեր, 2021
Ես ևս միանում եմ 2020 թվականի ավերիչ պատերազմի արդյունքում զոհված, անհետ կորած, գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հորդորներին՝ իշխանությունից պահանջելով չեղարկել նախատեսվող «գունագեղ տոնակատարությունը»։
Եթե նույնիսկ փոքր, խորհրդանշական միջոցառումներ նախատեսվեն, ապա դրանք պետք է լինեն առավելագույնը զուսպ՝ առանց ավելորդությունների, ճոխությունների և համերգային մասի։