«Գունագեղ» ցինիզմի փոխարեն ՀՀ անկախության օրը պետք է ռազմական շքերթ անցկացնել


18:04 , 8 սեպտեմբեր, 2021

«Գունագեղ» ցինիզմի փոխարեն ՀՀ անկախության օրը պետք է ռազմական շքերթ անցկացնել՝ մեր ազգի կոտրված ոգին վերականգնելու, իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների կիսատ թողած գործը շարունակելու և նրանց զոհողությանը իմաստ և բովանդակություն հաղորդելու նպատակով:
Օր առաջ պետք է ձևակերպել ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ, որը պետք է հիմնված լինի մեր պետության հզորացման և կորսված հաղթանակները վերադարձնելու տեսլականի վրա։