Ռուսաստանի ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչեւը զոհվել է զորավարժությունների ժամանակ


16:16 , 8 սեպտեմբեր, 2021

ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչեւը զոհվել է ծառայողական պարտքը կատարելիս, տեղեկացրել են ԱԻՆ մամուլի ծառայությունում։

Նա մարդու կյանք է փրկել միջգերատեսչական զորավարժություններում։

«Ռուսաստանի ԱԻՆ-ը կսկիծով տեղեկացնում է, որ Եվգենի Զինիչեւը ողբերգականորեն զոհվել է ծառայողական պարտքը կատարելիս՝ գտնվելով արկտիկական գոտին ԱԻ-ից պաշտպանելու միջգերատեսչական զորավարժություններում, մարդու կյանք փրկելով»,- ասել են նախարարությունում։

Զինիչեւը ծնվել է 1966թ. օգոստոսի 18-ին Լենինգրադում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի բիզնեսի եւ իրավունքի ինստիտուտի տնտեսական եւ ֆինանսների ու վարկերի ֆակուլտետները։ 2013թ. պրոֆեսիոնալ վերապատրաստում է անցել ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի Ռազմական ակադեմիայում։