«Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի» հայցադիմումը կքննի դատավոր Սերգեյ Սահակյանը


13:42 , 8 սեպտեմբեր, 2021

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ «ՔՊ»-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը կքննի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը հերքելու պահանջով։ Որպես պահանջ ներկայացվել է նաեւ փոխհատուցում 1 միլիոն դրամը։

Հայցադիմումի հիմք է հանդիսացել օգոստոսի 25֊ին Սուքիասյանի կողմից՝ ԱԺ ամբիոնի մոտից արված հայտարարությունը, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 6֊ին եւ նույն օրը մակագրվել դատավոր Սահակյանին։