Մինչև մի ադրբեջանցի պատահաբար չհայտնվի գերության մեջ, մեր քաղաքացիների հայրենիք վերադառնալու ուղղությամբ ոչ մի հաջողություն չի լինի


21:48 , 7 սեպտեմբեր, 2021

Օգոստոսի 30-ին գերի վերցված ադրբեջանցին ընդամենը մեկ ամիս անց վերադառնում է իր երկիր` մի քանի ամիս Ադրբեջանում անհույս ճակատագրով գտնվող երկու հայի դիմաց: Այս ժամանակային և քանակական տարբերությունը, ինչպես նաև առաջադրված պայմանների անհապաղ կատարում ևս մեկ վկայությունն է հայկական կողմի թշվառ և ստորացված վիճակի: Փաստացի հաստատվում է, որ մինչև մի ադրբեջանցի պատահաբար չհայտնվի գերության մեջ, մեր քաղաքացիների հայրենիք վերադառնալու ուղղությամբ ոչ մի հաջողություն չի լինի։