Ալեքսանդր Բաբասյանն ու Եվա Բաղդասարյանը սիրավեպ ունե՞ն․ դերասանի նոր գրառումը ցրել է բոլոր կասկածները


20:44 , 6 սեպտեմբեր, 2021

Ամիսներ առաջ դերասան Ալեքսանդր Բաբասյանն իր ինստագրամյան էջում կիսվել էր Եվա Բաղդասարյանի հետ լուսանկարով, որին կից գրել էր․ «Ընկերությունը սկսում և վերջանում է ընկերությամբ»: 
Նշենք, որ Եվան ու Ալեքսանդրն այդ ընթացքում  զբաղվածություն ունեին «Օջախի երգը» նախագծում, և նրանց համատեղ լուսանկարը երկրպագուներին չզարմացրեց։
Սակայն համատեղ լուսանկարների շարքը շարունակվեց, ինչն էլ առիթ տվեց շատերին կարծելու, որ զույգի մոտ սիարվեպ է սկսվել"
Այս անգամ էլ թե՛ Եվան, թե՛ Ալեքսանդրը կիսվել են համատեղ, սիրառատ լուսանկարով։
«Արդեն ավանդույթ դարձած նկարների շարքից։ Լավ նկար, ուրիշ բան չմտածեք»,- գրել է Եվան։
«Հերթական առիթը, հերթական խելահեղ «ընկերական» ֆոտոն»,- իր հերթին լուսանկարին կից գրել է Ալեքսանդրը՝ ընկերական բառը դնելով չակերտների մեջ։
Դերասանի նոր գրառումը ցրել է բոլոր կասկածները, և այժմ երկրպագուները վստահ են՝ զույգը հանդիպում է։
Արդյո՞ք դա այդպես է, թե դերասանները ցանկանում են լինել բոլորի ուշադրության կենտրոնում, դեռ պարզ չէ։