Հայազգի մեծահարուստ Էրիկ Ավագյանն առաջին անգամ անդրադարձել է իր և Բորոդինայի սիրավեպի մասին լուրերին


20:33 , 6 սեպտեմբեր, 2021

Հուլիսին, երբ Քսենիա Բորոդինան Երևանում էր, համացանցում լուրեր էին շրջանառվում, որ հաղորդավարուհին Հայաստան է եկել հանուն իր նոր ընտրյալի՝ հայազգի գործարար Էրիկ Ավագյանի։
Հաղորդավարուհին նաև ցույց էր տվել, որ մասնակցում է երգիչ Սևակ Խանաղյանի մենահամերգին: Շատերը կարծում էին, որ Քսենիան համերգին գնացել է հենց Էրիկ Ավագյանի ուղեկցությամբ։
Այս լուրերը հաղորդավարուին արդեն երկար ժամանակ է, ինչ անտեսում է և ոչ մի կերպ չի ցանկանում մեկնաբանել, սակայն ի տարբերություն Բորոդինայի՝ Էրիկ Ավագյանն առաջին անգամ անդրադարձել է այդ թեմային՝ իր ինստագրամյան էջում գրելով․ «Բորոդինա, Բորոդինա, Բորոդինա, Բորոդինա, ես նրա հետ նույնիսկ ծանոթ չեմ, բայց երազում եմ ծանոթանալ նրա հետ։ Գուցե այս կյանքում դա իրականություն դառնա։ Առայժմ դա միայն պատրանք է»։
Ի դեպ, Քսենիայի և Էրիկ Ավագյանի սիրավեպի լուրերն էլ ավելի ակտիվացան, երբ հայտնի դարձավ, որ Քսենիան և Կուրբան Օմարովը ամուսնալուծվել են։