Որպեսզի լավ պատկերացնեք առաջադեմ մարդկության սին ու դատարկ լինելը, բավական է հետևել Աֆղանստանում ընթացող դեպքերին


09:26 , 6 սեպտեմբեր, 2021
Որպեսզի լավ պատկերացնեք ներկայիս առաջադեմ մարդկության, ժողովրդավար արժեքների դավանող հանրության սին ու դատարկ լինելը, երեսպաշտության աստիճանը, բավական է հետևել Աֆղանստանում ընթացող դեպքերին։
Առաջադեմ աշխարհն հայտարարել է, որ պայքարում է ահաբեկչության դեմ, բայց չգիտես ինչու աչք է փակում Փանջշերում նույն այդ ահաբեկիչների՝ ի դեպ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գրոհայինների, դեմ կենաց մահու պայքար մղող տեղի բնակիչների օրհասական կռվի վրա։ Չտեսնելու է տալիս նրանց կոտորածը։
Հ.Գ. ԴԱԷՇ-ը Սիրիայում ԴԱԷՇ է, իսկ Փանջշերում՝ ո՞չ։
Փանջշերցիների հարցերի հարցն է, որը հնչում է այս պահին յուրաքանչյուր փանշերցու շուրթերից։