Օսական դադար է վերցրել կարիերայում՝ US Open 2021-ից դուրս մնալուց հետո


16:11 , 4 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Աշխարհի երրորդ ռակետ, ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական հայտարարել է, որ դադար է վերցնում պրոֆեսիոնալ կարիերայում։

Օսական, որը US Open-ի գործող հաղթողն է, մրցաշարի երրորդ շրջանում անակնկալ պարտություն էր կրել աշխարհի 73-րդ ռակետ, կանադացի Լեյլա Ֆերնանդեսից ու դուրս մնացել հետագա պայքարից։

«Հիմա ես զգում եմ, որ գտնվում եմ մի փուլում, երբ փորձում եմ հասկանալ, թե ինչով եմ ցանկանում զբաղվել։ Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե երբ կանցկացնեմ իմ հաջորդ խաղը։ Կարծում եմ՝ որոշ ժամանակով դադար կվերցնեմ իմ կարիերայում։

Վերջին շրջանում ես ինձ երջանիկ չեմ զգում, երբ հաղթում եմ․ ավելի շուտ թեթևություն եմ զգում։ Իսկ երբ պարտվում եմ, շատ եմ տխրում։ Չեմ կարծում, որ սա նորմալ է»,- Օսակայի խոսքերն է փոխանցում BBC՝ ընդգծելով, որ Նաոմին չի կարողացել զսպել արցունքները մամուլի ասուլիսի ընթացքում։