Ուրարտուն ընկերական խաղում հաղթեց Արարատին


14:33 , 4 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Միջազգային դադարի ընթացքում «Ուրարտուն» ստուգողական հանդիպում է անցկացրել «Արարատի» հետ և 3-1 հաշվով հաղթանակ տարել։

Հանդիպումը կայացել է ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն-ակադեմիայում։ Խաղի հաշիվը առաջին կեսի վերջնամասում՝ 37-րդ րոպեին բացել է «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը։ Սակայն մինչև ընդմիջում, Լիվիո Միլտսը նախ հավասարեցրել է հաշիվը, ապա Կարեն Մելքոնյանն առաջին կեսին ավելացված առաջին րոպեին, անվրեպ իրացնելով 11-մետրանոցը, առաջ է մղել իր թիմին։

Երկրորդ կեսում՝ 61-րդ րոպեին, ևս մեկ 11-մետրանոց է նշանակվել «Արարատի» դարպասին, որն անվրեպ է իրացրել Ուգոչուկվու Իվուն՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։