168.am-ը գրում է․
Ուկրաինացի ուղևորներ տեղափոխող ավտոբուսը, որ Լեհաստանից ուղևորվել էր Ուկրաինայի Մարիուպոլ քաղաք, ճանապարհին վթարի է ենթարկվել։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՃՏՊ-ի հետևանքով ավտոբուսն այրվել է, մեկ մարդ զոհվել է, ևս 11-ը տուժել են։
Իրավապահների տվյալներով, Neoplan մակնիշի ավտոբուսի ղեկին եղել է 30-ամյա վարորդ, ով Լեհաստանից Մարիուպոլ երթուղին է սպասարկել։
«Պատահարից հետո ավտոբուսը սկսել է այրվել։ Ներսում 25 ուղևոր է եղել, բոլորն ուկրաինացի։ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է ավտոբուսի երկրորդ վարորդը»,- հավելել են ոստիկանությունից։
ՃՏՊ-ի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։