Արարատի մարզում խաղողագործները դարձյալ փակել են ճանապարհը. պահանջում են հանդիպում մարզպետի և կառավարության ներկայացուցչի հետ


11:42 , 4 սեպտեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Կառավարության վերջին նիստի ժամանակ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ այլևս չի լինելու դեպք, երբ խաղողագործները, առանց հիմնավորումների, կփակեն ճանապարհը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, դարձյալ փակել են ճանապարհը՝ կապված խաղողի մթերումների հետ։

Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Խաղողագործները պահանջում են մարզպետի և կառավարության ներկայացուցչի հետ հանդիպում։ Մանրամասները՝ քիչ ուշ։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի