ՀՀ քաղաքացիները օրենքով զրկված են իշխանություններին վիրավորելու հնարավորությունից, դա միայն թուրքերի և ադրբեջանցիների մենաշնորհն է


09:53 , 4 սեպտեմբեր, 2021
Ադրբեջանի ԱԳՆ-ն «հիվանդ երևակայության արդյունք» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախի կարգավիճակը պետք է վերջնականապես հստակեցվի:
Փաստորեն, դրական ազդակներ գալիս են ոչ միայն Թուրքիայից, այլև Ադրբեջանից, իսկ վերախմբագրված ՀՀ Քրեական օրենսգիրքը պատիժ է նախատեսում Հայաստանի իշխանություններին քննադատող և վիրավորող միայն Հայաստանի քաղաքացիների համար: Հայաստանի քաղաքացիները օրենքով զրկված են իշխանությունների հասցեին վիրավորանքի խոսքեր հրապարակելու հնարավորությունից, դա միայն թուրքերի և ադրբեջանցիների մենաշնորհն է, ինչը մեր իշխանությունները լսում են խոնարհ, անարձագանք և, մի գուցե` մեծ հաճույքով։
Կից նյութն այստեղ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում Փաշինյանի հայտարարությունը որակել են «հիվանդ երևակայության արդյունք»