1 միլիարդ 75 միլիոն դրամ՝ ոչ թե դիրքերի, այլ ՊՆ շենքի լավ պայմանների համար


18:41 , 2 սեպտեմբեր, 2021

168.am-ը գրում է․

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրատապ է համարել Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավումը և ոչ, ասենք, չկահավորված դիրքերի կահավորումը, ուստի լավ շենքային պայմաններում աշխատելու նպատակով 1 միլիարդ 75 միլիոն դրամ (1.075.322,7 հազար դրամ) գումար պահանջող նախագիծ է ներկայացել Կառավարության համաձայնությանը։

Գործադիրն ընդունել է նախագիծն ու 1 միլիարդ 75 միլիոն դրամը Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման համար կհատկացվի՝ ի հաշիվ պետական բյուջեով ռազմական կարիքների բավարարման, ռազմաբժշկական սպասարկման և առողջապահական ծառայությունների, հոսպիտալների և բուժկետերի բժշկական սարքավորումներով համալրման համար բյուջեով հատկացված միջոցների։

Կկատարվի այլ ծրագրերից գումարի վերաբաշխում, որպեսզի ՊՆ շենքն ունենա ավելի լավ պայմաններ։