Ի՞նչպես «Աներձագ» Հրաչը դարձավ միլիոնատեր, կամ վարկերից մինչև առանձնատեր (Photo)


16:49 , 2 սեպտեմբեր, 2021

Armday.am-ը գրում է․

Ութերորդ գումարման Ազգային Ժողովը նախորդի հետ համեմատությամբ առանձնահատուկ է բավական տպավորիչ ունեցվածք հայտարարագրած պատգամավորների քանակով։

Ոմանք, չունենալով անգամ տարեկան եկամուտներ, հայտարարագրել են հարյուր հազարավոր դոլարների ֆինանսական միջոցներ եւ գույք։

Ստորեւ ներկայացնում ենք  Ազգային Ժողովի ամենահարուստ  պատգամավորներից մեկին ` ըստ իր ներկայացրած պաշտոնական հայտարարագրի։

Այսպիսով հանրության մեջ ավելի շատ աներձագ մականունով հայտնի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը  ներկայացրել է միլիոնների հասնող հայտարարագիր։

Ոչ վաղ անցյալում վարկերով մեքենա գնող պատգամավորը երեք տարի անց ահա այսպիսի ունեցվածքի տեր է և սա միայն փաստաթղթերով։