Գրեթե մի տարի անցավ Արցախը կորցնելուց ու խայտառակ պարտություն կրելուց հետո. էս ընթացքում ի՞նչ ենք արել, որ հետ բերենք Արցախը


09:58 , 2 սեպտեմբեր, 2021
Գրեթե մի տարի անցավ Արցախը կորցնելուց ու խայտառակ պարտություն կրելուց հետո։
Էս ընթացքում ի՞նչ ենք արել, որ հետ բերենք Արցախը։
Մանկապարտեզներում, դպրոցներում, ԲՈւՀ-երում և այլ ուսումնական հաստատություններում բարձրացրե՞լ ենք ռազմահայրենասիրական ոգին։ Կրթում ու դաստիարակու՞մ ենք էնպիսի սերունդ, որ կարողանանք կրկին վերաազատագրել Արցախը։ Կարծում եմ՝ ո՛չ։
Ըդհակառակը։ Հասարակության մեջ քարոզվում, տարածվում ու փորձում է կատարվում սերմանել պարտվողականությունը, հարմարավողականությունը, պարտվածի հոգեբանությունը, մշտական վախը թուրք-ադրբեջանական տանդեմից, Աստծո և այլոց կողմից մոռացված լինելը, միջազգային հանրությունում միայնակ մնալը և նմանատիպ բազմաթիվ կեղծ ու զազրելի թեզեր։
Եթե ուզում ենք Արցախը մերը լինի, տարածաշրջանում դառնանք կրկին երբեմն հաղթանակած ազգը ու, ընդհանրապես, աշխարհում մեզ հարգեն ու ընդունեն, ապա պետք է սկսենք ռազմահայրենասիրական դաստիարակությունը հենց մանկապարտեզից ու հենց այսօրվանից, որովհետև մի տարի արդեն ուշացրել ենք