Պատկերացնո՞ւմ եք, մի երկրի գլխավոր դատախազ բավական չէ, որ մասնակցում է մեկ այլ երկրի տնտեսական համաժողովի, այն էլ տարածաշրջանային նշանակության


13:59 , 1 սեպտեմբեր, 2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Վլադիվոստոկ քաղաքում սեպտեմբերի 2-ից 4-ը անցկացվող Արևելյան տնտեսական 6-րդ համաժողովին։ Նա հավանաբար, մարդկության պատմության մեջ առաջին գլխավոր դատախազն է, որը մասնակցելու է տնտեսական համաժողովի։ Պատկերացնո՞ւմ եք մի երկրի գլխավոր դատախազ բավական չէ, որ մասնակցում է մեկ այլ երկրի տնտեսական համաժողովի, այն էլ տարածաշրջանային նշանակության։
Քանի որ իմ կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման նյութերով ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է քրեական գործի հարուցումը նախընտրական շրջանում գրեթե բոլոր մարզերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուներ հանդիսացող ՀՀ մարզպետների կողմից հավի ճտեր բաժանելու ենթադրյալ հանցագործության գործով, առաջարկում եմ որպես ՀՀ գլխավոր դատախազը հանդես գա «Մեկ օրական հավի ճտերի բաժանման գործը որպես ընտրակաշառքի շփոթմունքի իրավակարգավորումները և գյուղատնտեսության մեջ ներդրումային զարգացման հնարավորությունները» խիստ արդիական թեմայով։