Տարածաշրջանում բոլորը զինվում են


23:21 , 28 օգոստոս, 2021

Տարածաշրջանում բոլորը զինվում են։
Պետությունների մի մասը, որոնք ի վիճակի չեն սեփական սպառազինությունն արտադրել, գնում են դրանք գողանում, ամեն միջոց գործի են դնում զենք ու զինամթերք հայթայթելու համար։
Ունակ պետությունները՝ ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Իսրայելը, ավելի Արևելք՝ Պակիստանը, Հնդկաստանը զարկ են տալիս սեփական սպառազինությանը, արդիականացնում եղած զինամթերքը և այլն։
Հիմա ես չեմ հասկանում, սրանց ո՞վ է ասել, որ պատրաստվեն խաղաղության, ո՞վ է համոզել, որ իրենք ապրում են Եվրոպայի ճիշտ կենտրոնում կամ Խաղաղօվկիանոսյան հեռավոր մի կղզում, որ ամեն գնով փորձում են էս մեր անճար ազգաբնակչությանը համոզել, որ եթե առավոտ ծեգին, տիվանդորրին և ճրագվառոցին խաղաղության համար աղոթեն, ապա կլինի։