Կուրացած պացիենտն օգնել է հասկանալ, թե ինչպես է կորոնավիրուսը ստիպում իմունային համակարգին հարձակվել սեփական մարմնի վրա


22:45 , 28 օգոստոս, 2021

Ամերիկացին, որը ժամանակավորապես կորցրել էր մի աչքի տեսողությունը, թույլ է տվել գիտնականներին հասկանալ, որ SARS-CoV-2 շտամը ստիպում է մեր իմունային համակարգին հարձակվել սեփական մարմնի վրա։ Դեպքը նկարագրվել է Կոլումբիական համալարանի բժիշկների և վիրաբույժների քոլեջի բժիշկների կողմից։ 

70-ամյա մի ամերիկացու մոտ հայտնաբերել են կորոնավիրուս, և երեք շաբաթ անց նա հայտնվել է հիվանդանոցում, քանի որ առկա էին բոլոր հնարավոր ախտանշանները։ Հիվանդն ապաքինվել է, սակայն մեկ շաբաթ անց գլխացավով կրկին վերադարձել բժշկի մոտ։ Քիչ ժամանակ անց աջ աչքի տեսողությունը նկատելիորեն վատացել է։ Բացի դրանից, աչքը շարժելու ընթացքում սարսափելի գլխացավեր էին սկսվում տղամարդու մոտ։ 

Համակարգչային տոմոգրաֆիան անմիջապես ցույց է տվել ուժգին ցավի աղբյուրը՝ աչքի շուրջ գտնվող ոսկրի սինուսի բորբոքումը։ Դեպքն այնքան լուրջ էր, որ ոսկորն սկսել էր քայքայվել։ Անհրաժեշտ է եղել արտակարգ վիրահատություն անցկացնելոու և խոռոչը հնարավորինս մաքրելու։ Թվում էր, թե վիրահատությունը կօգնի, սակայն քիչ ժամանակ անց ցավը կրկին սկսվեց,  իսկ տեսողությունը՝ վատացավ։ 

Բորբոքման տեղում հայտնաբերվեց Streptococcus constellatus բակտերիան։ Վերջինս հիմնականում բնակվում է աղիներում և բերանի խոռոչում, սակայն մարմնի այլ հատվածնեում հայտնվելիս բորբոքումներ է առաջացնում։ Դրա դեմ չեն կարողանում պայքարել անգամ հակաբիոտիկները։ 

Տղամարդու մոտ ախտորոշել են lgG4-ասոցացված ռինոսինուսիտ և նշանակել  ստերոիդների հատուկ կուրս։ Արդյունքը եղել է երեք շաբաթ անց լիարժեք ապաքինումը։