Մեր իշխանությունը 2020-ի օգոստոսի 26-ին թաղեց արբանյակի ծրագիրը՝ պատճառ դառնալով մոտ 5000 հայ զինվորի մահվան


09:32 , 27 օգոստոս, 2021
2020 թվականի հենց օգոստոսի 26-ին ինձ համար վերջնական պարզ դարձավ, որ մենք պատերազմում պետք է պարտվենք։
2020 թվականի հենց օգոստոսի 26-ին ԲՏԱ այն ժամանակվա նախարար Հակոբ Արշակյանը վերջնական և պաշտոնապես հայտարարեց, որ մեզ արբանյակ պետք չի՝ չնայած իմ բազմաթիվ պնդումներին ու փաստերին, որ պետք է ավարտին հասցնել 2012-ից սկսած գործը և արբանյակը գնել կամ վարձակալել։
Արբանյակը մեզ հնարավորություն կտար արդյունավետ պայքար մղել թշնամու տեղաշարժի վերահսկման, դիրքերի տեղակայման, ամենակարևորը՝ Բայրաքթար աթս-ների թռիչքների դեմ պայքարում։
2021-ի հունվարի 26-ին Իլհամ Ալիևը չթաքցրեց, որ իրենց արբանյակը հսկա դեր խաղաց պատերազմում՝ տեղորոշելով հայկական կողմի յուրաքանչյուր քայլ։
Իսկ մեր իշխանությունը 2020-ի հենց այս օրը՝ օգոստոսի 26-ին թաղեց արբանյակի ծրագիրը՝ պատճառ դառնալով մոտ 5000 հայ զինվորի մահվան։