Հրաչ Մուրադյանը նորածին դստեր հետ լուսանկար է հրապարակել


10:00 , 27 օգոստոս, 2021

ԱՄՆ–ում լույս աշխարհ է եկել հաղորդավար Հրաչ Մուրադյանի առաջնեկը։
«Բարի գալուստ երկիր մոլորակ, դու՝ իմ միակ մոլորակ»,- իր ինստագրամյան էջում գրառում է  կատարել 37–ամյա հաղորդավարը՝ հրապարակելով դստեր հետ լուսանկար։
Հետևորդները հեղեղել են հրապարակումը ջերմ խոսքերով։
Նշենք, որ նա և կինը՝ Անաշեն, փոքրիկին տվել են Միա անունը։