«Նոր ալիք 2021»–ին հաղթած Սարո Գևորգյանի վերջին ելույթը մրցույթում և ոգևորությունը (Video)


11:29 , 25 օգոստոս, 2021

Tert.amLife-ը գրում է

Սոչիում ավարտվեց «Նոր Ալիք 2021» մրցույթը, որի հաղթող դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը:

Այսօր կայացավ «Նոր Ալիք»-ի վերջին՝ երրորդ մրցութային օրը: Այսօր պրեմիերային օրն էր․ Սարոն կատարեց իր համար գրված երգը, որի հեղինակը Դավիթ Բադալյանն է: 3 օրվա քվեարկության արդյունքում որոշվեց հաղթողը:

Մրցութային երրորդ օրը Սարոն հավաքեց 88 միավոր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը, սակայն 3 օրվա արդյունքով նա հաղթեց, քանի որ առաջին երկու օրը մրցույթի առաջատարն էր։ Հայաստանի ներկայացուցիչը ընդհանուր առմամբ հավաքեց 267 միավոր: Երկրորդ տեղը գրաված մասնակից նրանից հետ էր 6 միավորով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ