Լիլիթ Մակունցի եղբայրը պաշտոն է ստացել Կառավարությունում


13:21 , 24 օգոստոս, 2021

168.am-ը գրում է․

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը այսօր՝ օգոստոսի 24-ին, նշանակում է կատարել։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահե Մակունցին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական»,- նշված է որոշման մեջ։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալներով՝ Վահե Մակունցը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն է։