Բերեզովսկին իր 100-րդ խաղն անցկացրեց «Դինամոյի» կազմում


21:20 , 19 օգոստոս, 2013

Armfootball.com-ը գրում է.

ՌՊԼ-ի 5-րդ տուրի «Կրասնոդարի» դեմ խաղը (1-1) 100-րդն էր Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի համար Մոսկվայի «Դինամոյի» կազմում:

Ավելացնենք, որ 39-ամյա դարպասապահը իր նորամուտն է նշել մոսկովյան թիմի կազմում 2002 թվականին: 2006 թվականին Բերեզովսկին տեղափոխվեց մերձմոսկովյան «Խիմկի», իսկ անցյալ տարի վերադարձավ «Դինամո»:

Հիշեցնենք նաև, որ Բերեզովսկին Ռուսաստանի առաջնություններում հետ մղած 11 մետրանոցների քանակով ռեկորդակիր է: