Ադրբեջանցի «փախստականների» բնակեցումը քաղաքական խոշոր սադրանք է, սակայն սրանց տգետների իշխանությունն ի սկզբանե Շուշին որպես «դժգույն և դժբախտ քաղաք» հայտարարեց ու թեման հենց սկզբից փակեց


17:07 , 20 օգոստոս, 2021
Արցախից բռնազավթված Շուշի քաղաքում կամ այլ բնակավայրերում ադրբեջանցի «փախստականների» բնակեցումը քաղաքական խոշոր սադրանք է, որի վերաբերյալ ցանկացած նորմալ իշխանություն պետք է հստակ քաղաքական դիրքորոշում արտահայտեր։
Սակայն սրանց տգետների իշխանությունն ի սկզբանե Շուշին որպես «դժգույն և դժբախտ քաղաք» հայտարարեց ու թեման հենց սկզբից փակեց։
Հասկանալի է, որ նման պարագայում գործադրվելիք դիվանագիտական ջանքերի մասին իմաստ չկա էլ երկար գրել։