168.am-ը գրում է․
Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունը համատեղ ջանքերի շնորհիվ աստիճանաբար վերականգնվում է կորոնավիրուսի համավարակի ֆոնին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստում:
Վերջինս ԵԱՏՄ երկրներին կոչ է արել աշխատել իրենց տնտեսությունները թվայնացնելու գործընթացի արագացման ուղղությամբ: «Ինտեգրումը խորացնել կօգնի նաև «հնգյակի» միասնական թվային տարածության ստեղծումը, մենք պետք է պայմաններ ստեղծենք մեր տնտեսությունների թվայնացման համար, առաջադեմ տեխնոլոգիաներ ներդնենք»,- հավելել է Միշուստինը