«Ելման դիրք» ասելով , մեր պաշտպանական գերատեսչությունը հավանաբար նկատի ունի այն դիրքերը, որտեղ արդեն երեք ամիս է գտնվում են ՀՀ սուվերեն տարածք ներթափանցած 1000 ից ավել ադրբեջանցիներ


18:38 , 16 օգոստոս, 2021

Սեւ լճի հատվածում թշնամին փորձել է առաջ գալով էլ ավելի նպաստավոր դիրքեր զբաղեցնել, ինչը` ըստ ՊՆ հաղորդագրության, կանխվել է ։
Հիշեցնեմ, մայիսի 12 ից թշնամին գտնվում է Սեւ լճի տարածքում, եւ ըստ մեր ռազմաքաղաքական ղեկավարության մեկնաբանության, հակառակորդի կողմից տեղի է ունեցել դիվերսիոն ներթափանցում ՀՀ սուվերեն տարածք ։
Ստացվում է , որ դիվերսիոն ներթափանցում կատարած ստորաբաժանումները փորձել են դիվերսիա իրականացնել, ինչ կանխվել է , եւ ըստ ՊՆ հայտարարության` հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր։
«Ելման դիրք» ասելով , մեր պաշտպանական գերատեսչությունը հավանաբար նկատի ունի այն դիրքերը, որտեղ արդեն երեք ամիս է գտնվում են ՀՀ սուվերեն տարածք ներթափանցած 1000 ից ավել ադրբեջանցիներ։
May be an image of text