«Շշմելու սիրուն նվերներ եմ ստանում տղամարդկանցից»․ Սաթեն Ղազարյանը՝ 32-ամյակի, շքեղ նվերների և անձնական կյանքի մասին


01:04 , 14 օգոստոս, 2021

Դերասանուհի Սաթեն Ղազարյանը, ով վերջերս նկարահանվում էր «Խաբկանք» հեռուստասերիալում, օրերս նել է իր ծննդյան տարեդարձը։
BlogNews.am կայքի հետ զրույցում դերասանուհին պատմել է նվերների, երազանքների և նոր նախագծում նկարահանվելու մասին։


Սաթեն Ղազարյանը պատմում է, որ այս տարի իր ծննդյան տարեդարձը նշել է 4 անգամ, սակայն այս 4 խնջույքներից և ոչ մեկի ընթացքում տորթի մոմերը փչելիս երազանք չի պահել։
«Նախ՝ շնորհակալ եմ բոլորին ջերմ ու գեղեցիկ շնորհավորանքների համար: Այս տարի մի քանի անգամ եմ տորթի մոմերը փչել, 4 անգամ նշել ենք։ 3 տորթ եմ ունեցել, որովհետև խնջույքներից մեկն անցել է առանց տորթի․ որոշեցինք աղջիկներով ավելորդ կալորիաներից խուսափել։
3 տորթերի ժամանակ էլ երազանք հատուկ չեմ պահել. մի տեսակ գիտակցականս ընդդիմանում է տոներին պատերազմից հետո»,-ասում է նա:

Սաթենը նշում է, որ հենց 2020 թվականից, պատերազմից հետո իր մոտ փոխվել է կյանքի, շրջապատի հանդեպ վերաբերմունքը։ Իսկ առհասարակ, տարիների բերած փոփոխությունների մասին դերասանուհին ասում է․«Կարծում եմ յուրաքանչյուրս այնպիսին ենք, ինչպիսին կանք, ու տարիները և իրավիճակները միայն շտկումների են ենթարկում մեր «ես»-ը, ոչ թե փոխում: Հիմա ավելի նպատակային եմ դարձել, սթափ վերլուծող, էմոցիաներս քիչ թե շատ սովորել եմ կառավարել: Ավելի եմ սկսել լսել իմ տեսակի պահանջները, իմ ներսի կինն իրեն ավելի կոնֆորտ է զգում»:

Դերասանուհին խոստովանում է, որ շատ է սիրում նվերներ ստանալ ու պատմում է այս տարվա անակնկալների և տղամարդկանց կողմից մեծ ուշադրության մասին․ «Սիրում եմ, երբ ինձ սիրում են։
Խելացի և էսթետ տղամարդիկ շատ են իմ շրջապատում, կամ գուցե հաճախ են հանդիպում ինձ, չգիտեմ ստույգ հիմնավորումն իրենց ներկայության իմ կյանքում, բայց շշմելու սիրուն նվերներ եմ ստանում և ոչ միայն ծննդիս։
Սիրում եմ ոսկյա զարդեր, գաղտնիք չէ, որ հրաշալի ականջողեր եմ նվեր ստացել, չէի կողմնորոշվում, որ մեկն եմ երկուսից ավելի հավանում, ուստի միասին կրում եմ, արդյունքում ավելի հետաքրքիր և ոճային է այդպես նայվում: Այս տարվա նվերներիս շարքում շատ էին ծրարի տեսքով նվերները և իհարկե ծաղիկները»։

Դերասանուհին զրույցում ասում է, որ իր եթերային գործունեությունը հիմա մի փոքր հետ է մղվել, չի նկարահանվում հեռուստասերիալներում, որովհետև հոգնել է։
«Նկարահանվում եմ հիմա Սերժ Գաբյանի ֆանտաստիկ գեղարվեստական ֆիլմում, ես ինձ ու Գաբյանին չէի ների, եթե այս շշմելու ֆիլմի մի մասը չլինեի։
Խոստանում եմ բոլորիդ, որ նման ֆիլմ դեռ մեր շուկայում չի եղել»,-հավատացնում է նա:

Խոսելով անձնական կյանքի մասին՝ դերասանուհին նշում է, որ իր սիրտը դեռ ազատ է․« 32 տարեկան ինքնաբավ և կայացած կին եմ, շատ ցանկալի և միշտ ուշադրության կենտրոնում հատկապես տղամարդկանց, չեմ կարող ավելի ու ավելի չգեղեցկանալ՝ այդքան սեր իմ առօրյայում ունենալով, ես շնչում և ապրում եմ սիրո մթնոլորտում։
Դեռ կողակից չունեմ, հարաբերությունների ժամանակ դեռ չունեմ, կամ այդ մեկը չկա դեռ, ով կկազմի իմ գրաֆիկը իրենով»։

Իր խոսքը դերասանուհին եզրափակում է՝ ասելով, թե ինչ է մաղթել ծննդյան առթիվ ինքն իրեն․«Երբևէ չդադարել առաջ գնալ, միշտ մնալ առաջ ժպիտով և սիրով»։