Քանյե Ուեսթի պատճառով երիտասարդ տղան հացադուլ է հայտարարել


00:31 , 14 օգոստոս, 2021

Ամերիկացի Պատրիկ Ուիդենդը հացադուլ է հայտարարել՝ իր տիկտոկյան հարթակից դիմելով Քանյե Ուեսթին ու զգուշացնելով, որ սովամահ կլինի, մինչև չհրապարակվի երաժիշտի “Donda” նոր ալբոմը: Երիտասարդը նշել է, որ հոգնել է սպասելուց ու խոստացել է, որ այլևս ոչինչ չի ուտի ու կսպասի ալբոմի թողարկմանը։
Այդ հոլովակից օրեր անց հրապարակվել է ևս մեկը, որտեղ ավելի նիհար երիտասարդ՝ ներկայացել է որպես Պատրիկ ու ասել, որ արդեն մի քանի կիլոգրամ նիհարել է, իսկ այժմ գլխացավ ունի: 
Նշենք, որ ալբոմի թողարկումը մի քանի անգամ հետաձգվել է, վերջին տվյալներով` այն նախատեսված է օգոստոսի 13-ին: