Մի նոր հեռուստաալիք է հայտնվել` Freenews անվանմամբ, որը փորձում է հանրության մեջ հակառուսական տրամադրություն մտցնել և ըստ որոշ աղբյուրների պատկանում է սիմոնյան ալենի կնոջը


22:03 , 13 օգոստոս, 2021

Ինչպես շատերդ նկատած կլինեք հայկական մեդիադաշտում մի նոր հեռուստաալիք է հայտնվել` Freenews անվանմամբ, որը ըստ որոշ աղբյուրների պատկանում է սիմոնյան ալենի կնոջը։
Ուրեմն այսօր նկատեցի, որ սրանք փորձում են հանրության մեջ հակառուսական տրամադրություն մտցնել։ Ինչ որ դիլետանտ լրագրող, ով չի տիրապետում լրագրողական տարեկան էթիկային` դուրս է եկել փողոց և տարբերակելով այնպիսի քաղաքացիներին, ովքեր անգամ չեն կարող ճիշտ արտաբերել իրենց իսկ ապրած երկրի ողջ պաշտոնական անվանումը, հարցեր է ուղղում ՀԱՊԿ֊ի և մասնավորապես ՀԱՊԿ֊ի քարտուղար Ստանիսլավ Զասսի Հայաստան կատարած պաշտոնական այցից, շեշտադրումը դնելով ՀԱՊԿ֊ի պարտականությունների և Զասսի հայտարարության մասին։
Պարզ է, որ նման քաղաքացիները ոչինչ չհասկանալով և տրվելով այդ լրագրող կոչվածի սադրանքներին, պետք է դեմ արտահայտվի հայ֊ռուսական դաշնակցային հարաբերություններին և Հայաստանի ՀԱՊԿ֊ի անդամագրությանը։
Այդ հարցազրույցից ստացած իրենց համար շատ օգտակար տեքստեր, ռեպորտաժը անվանել են Հայաստանի քաղաքացիների բացասական կարծիքը ՀԱՊԿ֊ի վերաբերյալ։
Ահա թե ինչպես են հողատու իշխանությունները մանիպալացնում անգրագետ հասարակությանը։