Կապիտուլյանտ ռեժիմը հերթական կոպիտ սխալն է թույլ տալիս


16:51 , 13 օգոստոս, 2021

Կապիտուլյանտ ռեժիմը հերթական կոպիտ սխալն է թույլ տալիս։
Պետք է ոչ այնքան դիմել ՀԱՊԿ-ին ՝մոնիտորինգի ենթարկելու հայ-ադրբեջանական սահմանի հրադադարի ռեժիմը,այլ գործի դնել Սարգսյան-Մեդվեդեւ արձանագրությունից բխող դրույթները։
Անտեղյակներին ասեմ,որ 2010-ի օգոստոսի 20-ին ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ կնքված հայ-ռուսական արձանագրության համաձայն ՝ ոչ միայն մինչեւ 2044թ. երկարաձգվում էր ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում,այլ նախ եւ առաջ ռուսական զինված ուժերն իրավունք են ստանում ոչ թե միայն պաշտպանելու նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանները/հայ-թուրքական սահման/,այլ իրավունք են ստանում պաշտպանելու նաեւ Հայաստանի սահմաններն ամբողջությամբ ու այդ թվում հայ-ադրբեջանական սահմանը։
Այս հայանպաստ փաստաթուղթը «նախկին» իշխանություններիս հերթական դրական ժառանգությունն է,որից կապիտուլյացիայի խորհրդանիշ համարվող «մուրճով» իշխանությունը չի ցանկանում օգտվել։
Թե ինչու՞…հետեւությունները թողնում եմ ձեզ։