Ինչպես է ավտոբուսը պայթում Վորոնեժում (Video)


16:02 , 13 օգոստոս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Վորոնեժում ավտոբուսի պայթյունի պահը ֆիքսել են տեսախցիկները։ Կադրերում երևում է, որ ավտոբուսը կանգնած է կանգառում, իսկ մի քանի վայրկյան անց պայթյուն է որոտում։

ԶԼՄ-ները հայտնել են, որ նախնական տվյալներով` պայթել է գազի սարքավորումը, սակայն փոխադրողի ներկայացուցիչը հայտարարել է, որ ավտոբուսը դիզելային շարժիչով է աշխատում:

Պայթյունի պահին ավտոբուսում 35 ուղևոր է եղել։ Հայտնի է, որ երկուսը մահացել են։

Հիշեցնենք` «ՊԱԶ» մակնիշի երթուղային ավտոբուսը պայթել է երեկ։ Հարուցվել է քրեական գործ: