Օգոստոսի 11-ը հայ ազգի պատմության առանցքային օրերից մեկն է, ազգային ինքնության ու պետականության հիմնադրման տոնը


16:44 , 12 օգոստոս, 2021

Օգոստոսի 11-ը հայ ազգի պատմության առանցքային օրերից մեկն է, ազգային ինքնության ու պետականության հիմնադրման տոնը։
Հայաստանի որևէ քաղաքական գործիչ, որևէ պաշտոնյա իրեն նեղություն չտվեց այդ ազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ հղել։ Վստահ եմ, մեծ մասը նույնիսկ չգիտի, որ օգոստոսի 11-ին Հայկ Նահապետը նետահարեց Բելին ու դարձավ հայ ազգի անվանադիր նախնին։
Բայց եթե լիներ քաղաքացու ազատությունների, կանանց իրավունքների, սեռական փոքրամասնությունների կամ հիմարների օր, իշխանության ներկայացուցիչները իրար հերթ չէին տա՝ իրենց խորաթափանց խոսքն ասելու։
Սա ցույց է տալիս Հայաստանում տիրող քաղաքական փչացածությունը և անհայրենիք պաշտոնյաների էությունը: