Ադրբեջանում անտառային հրդեհներ են մոլեգնում (Video)


17:46 , 11 օգոստոս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Ադրբեջանի ԱԻՆ ստորաբաժանումները մարում են Գաբալայի շրջանի Տիկանլի գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը։

Հրդեհները բռնկվել են բարդ ռելիեֆով լեռնային հատվածում։

Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են նաև քաղաքացիական պաշտպանության զորքերի անձնակազմն ու ԱԻՆ ավիացիոն ջոկատի ուղղաթիռը:

Նախնական տեղեկություններով՝ այրվում են չոր խոտերն ու թփերը: