Թեժ վիճաբանություն ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանը կոչ արեց անջատել ուղիղ եթերը


12:39 , 11 օգոստոս, 2021

Analitik.am-ը գրում է.

Այն բանից հետո, երբ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ և իր խոսքում նշեց, որ ԱԺ խոսնակն իրավունք չունի նկատողություններ հայտարարել պատգամավորներին և այլ ձևերով վերազանցել իր լիազորությունները, Ալեն Սիմոնյանը խոսք տվեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին:

Սակայն իրավիճակը դահլիճում լարվեց, քանի որ ընդդիմադիր պատգամավորները սկսեցին բացականչել, որ ԱԺ խոսնակը չի կարող իրեն այդպես պահել: Վեճին միջամտեցին իշխանական պատգամավորները:

Սա պատճառ դարձավ, որպեսզի Ալեն Սիմոնյանը պահանջի անջատել նիստի հեռարձակումը: