Եվա Բաղդասարյանն առաջին անգամ մեկնաբանել է ոստիկանության հետ ունեցած իր խնդիրները


01:47 , 9 օգոստոս, 2021

Օրերս համացանցում լուրեր էին շրջանառվում, որ դերասանուհի Եվա Բաղդասարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դերասանուհին եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, երբ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Սեւանի ԳԱԻ հենակետի մոտ կանգնեցրել են նրա ավտոմեքենան և պարզվել է, որ ավտոմեքենան ԱՊՊԱ չի ունեցել: ՃՈ տեսուչի կողմից դերասանուհին ենթարկվել է 100 հազար դրամ տուգանքի։
Իր ֆեյսբուքյան էջում դերասանուհին կիսվել է ոստիկանության հետ իր խնդիրների մասին պատմող այս տեղեկությամբ՝ կից կատարելով սարկաստիկ գրառում․ «Ինչ են ասում, է՜»։
Նման գրառմամբ դերասանուհին ժխտո՞ւմ է, թե հաստատում կատարվածը, հետևորնդրեի համար մնացել է անհասկանալի։